Ֆ. Շոպեն " Շոպենիանա" Ա. Պիացցոլա " Տանգո"
2011 թվականի նոյեմբերի 12-ին մենք օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք Ֆրեդերի Շոպենի ստեղծագործություն-ների հիման վրա գրված Շոպենիանա բալետը և Աստոր Պիացցոլայի տանգոների հիման վրա գրված Տանգո բալետը: Տանգոն և Շոպենիանան բալետներ էին 1 գործողությամբ: Իրար հակադրող բալետներ էին, քանի որ Շոպենիանան ավելի նուրբ և դասական էր, իսկ Տանգոն թեժ և զգացմունքային էր:Տանգոն ժամանակակից էր և այժմյան հասարակության համար ավելի մատչելի: Երկու բալետներն էլ շատ յուրահատուկ էին և մենք երկուսն էլ շատ հավանեցինք: Նշենք որ միայն Շոպենիանան էր կատարվել նվագախմբով:Այս բալետները բազում անգամ դիտվել են մեր կողմից,այդ պատճառով մենք մեկ անգամ կանդրադառնանք այս բալետներին:
Ա. Սպենդիարյան "Ալմաստ"
2011 թվականի նոյեմբերի 5-ին մենք օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերան: Օպերան գրվել է Հովհաննես Թումանյանի "Թմբկաբերդի Առումը" պոեմի հիման վրա: Ալմաստ-ն Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է: Ալմաստ օպերան բեմադրվում է ոչ միայն Հայաստանում այլ Հայաստանից դուրս այլ օպերաներում: Ալմաստը օպերա է 2 գործողությամբ: Ի դեպ Ալմաստ օպերայում նաև երգեց մեր դպրոցի ուսուցիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Միքայել Հովհակիմյանը:
Ա. Խաչատրյան "Գայանե"
2011 թվականի հոկտեմբերի 22-ին մենք օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք Արամ Խաչատրյանի ամենահայտնի բալետներից մեկը` Գայանեն: Այս բալետը նկարագրելու համար անգամ բառերն են քիչ, որպեսզի բացատրես քո հույզերն ու զգացմունքները բալետի մասին: Բալետը 3 գործողությամբ էր, որոնք համադրված էին հայկական գեղեցիկ երաժշտությամբ: Ի դեպ Գայանեն հայկական առաջին բալետն է: Գայանեն նախկինում կոչվում էր Ուրախություն: Հետագայում այն վերանայվում և վերափոխվում է Գայանե:
Ջ. Վերդի "Տրավիատա"
2011 թվականի հոկտեմբերի 20-ին մենք այցլեցինք օպերայի և բալետի թատրոն դիտելու Ջ. Վերդիի Տրավիատա օպերան: Օպերան շատ հետաքրքիր և գեղեցիկ էր ներկայացված: Օպերան 4 գործողությամբ էր և բոլոր գործողություններում էլ դու հաճույք էիր ստանում: Տրավիատայում հնչեցին մեզ շատ ծանոթ երաժշտություններ: Այն գրված է իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Մարիա Պիավեի ըստ Ալեքսանդր Դյումա-որդու "Քամելիազարդ տիկինը" պիեսի: Տրավիատան Վերդիի ամենահայտնի օպերաներից մեկն է և մինչ այժմ չի իջնում օպերայի թատրոնների բեմահարթակներից:
Մինկուս "Դոն Կիխոտ"
2011 թվականի հոկտեմբերի 1-ին մենք օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք ֆրանսիացի կոմպոզիտոր` Մինկուսի հանրաճանաչ բալետը` Դոն Կիխոտը: Այս բալետը տարբերվում է մյուս բալետներից, որովհետև գլխավոր հերոսը` Դոն Կիխոտը չէր պարում: Դոն Կիխոտ բալետը կատակերգական, գունեղ էներգիայով լեցուն բալետ էր:Այս հիանալի իսպանական բալետի գլխավոր դերի` Բազիլի դերն էր կատարում` Ս. Ավետիսյանը: Բալետը բաղկացած էր 3 գործողությունից և այն դիտելը ավելի էր հետաքրքրանում:
Ա. Տիգրանյան "Անուշ"
2011 թվականի Սեպտեմբերի 27-ին օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան: Շատ հետաքրքիր, կտրուկ իրադարձությունների փոփոխությամբ և գեղեցիկ հայկական երաժշտությամբ օպերա էր: Անուշը օպերան Արմեն Տիգրանյանը գրել է Հովհաննես Թումանյանի Անուշ պոեմի հիման վրա: Օպերան բաղկացած էր 3 գործողությունից: Անուշ օպերան հայկական այն օպերաներից էր, որ այն լսելիս երգում էիր նրանց հետ: Գեղեցիկ պահերով համադրված այս օպերան կայացավ շատ մեծ ոգևորությամբ:
Ջ. Վերդի "Աիդա"
2011 թվականի սեպտեմբերի 22-ին օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք Ջ. Վերդիի ամենահայտնի օպերաներից մեկը` Աիդան: Աիդա օպերան բաղկացած է 4 գործողությունից և ներկայացնում է հին Եգիպտոսի և Եթովպիայի պատերազմական տարիներին Եթովպիայի թագավորի դուստրի գերի ընկնելը Եգիպտացիներին: Աիդա օպերայի միայն բեմի ձևավորումը արդեն խոսում էր ամեն ինչ օպերայի մասին և գրավում բոլորի ուշադրությունը դեպի օպերա: Գործողությունների ժամանակ ձևավորվում է մի նոր սեր Աիդայի և եգիպտոսի զորավար Ռադամեսի միջև իսկ եգիպտոսի փարավոնի դուստրըէ Ամներիսը սիրահարվել էր Ռադամեսին: Եթե լսեք Աիդա օպերան դուք կցանկանաք անընդհատ այն լսել:
Ա. Խաչատրյան "Սպարտակ"
2011 թվականի սեպտեմբերի 17-ին օպերայի և բալետի թատրոնում դիտեցինք Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետը: Բալետում ցույց էր տրվում Իտալիայում մ.թ.ա. 74-71-ին թրակիացի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը:Սպարտակի դերում էր Ս. Ավետիսյանը ով ուղղակի ցնցեց բոլորին իր գեղեցիկ պարով: Սպարտակ բալետը խոցեց բոլորի սրտերը և նրանց զգեց ամեն անգամ դիտելու այն: Բալետը բաղկացած է 3 իրարից շատ տարբերվող գործողություններից:
Ս. Պրոկոֆև "Ռոմեո և Ջուլիետ"
2011 թվականի մայիսի 27-ին այցելեցինք օպերայի և բալետի թատրոն դիտելու Ս. Պրոկոֆև-ի Ռոմեո և Ջուլիետ բալետը: Բալետը բեմադրված էր ուղղակի հրաշալի կերպով: Գլխավոր դերերում էին Ռոմեո` Ռուբեն Մուրադյան և Ջուլիետ` Ժակլին Սարխոշյան: Այս թեման բազում անգամ օգտագործվել է տարբեր ազգի կոմպոզիտորների կոմից` օպերաներ և բալետներ գրելու համար: Ս. Պրոկոֆևը այնքան մեղմությամբ էր ներկայացրել թեմաները, որ երբեք անտարբեր չես կարող անցնել լսելով այս երաժշտությունը: Բալետը 3 գործողությամբ էր և բոլոր երեք գործողություններնն էլ դիտեցինք մեծ հաճույքով: Ռոմեո և Ջուլիետ մենք դիտել ենք նաև բազում անգամ ուստի մենք Ռոմեո և Ջուլիետ բալետին կանրադառնանք միայն այս նյութում:
Ջ. վերդի "Տրուբադուր"
2011 թվականի մայիսին մենք այցելեցինք օպերայի և բալետի թատրոն դիտելու Ջ. Վերդիի Տրուբադուր օպերան: Օպերան գերեց բոլորի սրտերը, որովհետև այն գրել էր Ջ. Վերդին, իսկ եթե օպերան գրել է Ջ Վերդին ապա մենք չենք կարող չհմայվել նրա օպերայով: Օպերան գրված էր իտալական մոտիվներով: Օպերան դեռ չսկսված Պարոն Բուդաղյանը մեզ համառոտ պատմեց օպերայի մասին, նրա գործողությունների և այլն: Մենք նաև մոտեցանք նվագախմբի փոսի մոտ և այնուհետև նստեցինք մեր հատկացված տեղերում և սկսեցինք դիտել օպերան: Եթե չեք դիտել այն խորհուրդ կտամ դիտել, և բաց չթողնել այս շանսը: