Համերգներ
Դպրոցի շրջանավերտներից շատերը հանդես են գալիս աշխարհի լավագույն թատրոնների բեմահարթակներում:
Դպրոցի մեծ երգչախումբը հանդիսանում է Լենինյան կոմերիտմիության, միջազգային, համամիութենական և հանրապետական մրցույթների դափնեկիր:
Դպրոցի մեծ երգչախումբը 1985 թ. ներկայացրել է ՍՍՀՄ-ը երգչախմբային միջազգային մրցույթում` Հարավսլավիայում և արժանացել դափնեկրի կոչման:
Երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել նաև Օդեսայում, Մինսկում, ՀՀ մի շարք քաղաքներում և այլն:
Դպրոցի երգացանկում տեղ են գտել հայ, ռուս և այլազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մի շարք կոմպոզիտորներ` Ալ.Հարությունյան, Ռ.Ամիրխանյան, Ռ.Պետրոսյան, Վ.Շաինսկի, Գ.Գլադկով, Վ.Դաշկեվիչ, Ռ.Պաուլս, Մ.Դունաևսկի և այլոք իրենց ստեղծագործությունները գրել են հատուկ դպրոցի երգչախմբի համար, որոնց առաջին կատարողը եղել է մեծ երգչախումբը
Դպրոցի սաների ուժերով բեմադրվել են բազմաթիվ մանկական օպերաներ և մյուզիքլներ`Գ.Գլադկովի "Երկնագույն շնիկ"-ը, Մ.Դունաևսկու "Մերի Պոպինս"-ը, Զյուսմայերի "Անվանակոչություն"-ը, Մ.Մազմանյանի "Ճուտիկ"-ը, Բրայսի "Օլվեր Թվիստ"-ը, Ռոջերսի "երաժշտության ձայներ"-ը , Բրիտենի "Նոյան տապան"-ը և այլն:
1989թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Պերգոլեզիի "Ստաբատ Մատեր"ներկայացումը նվիրված երկրաշարժի տարելիցին:
2001թ. "Երևան" հեռուստաալիքը հատուկ հաղորդաշար պատրաստեց դպրոցի մասին "Բելկանտո" խորագրով, որտեղ մեկնաբանվում եին մանկական ձայնի հետ աշխատելու հիմնական մեթոդները` մինչմուտացիոն, մուտացիոն և ետմուտացիոն ժամանակաշրջաններ:
2003 թ. դպրոցի մի շարք աշակերտներ ելույթ են ունեցել Հայաստանի կամերային նվագախմբի հետ Ա.Խաչատրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
Դպրոցի մի շարք աշակերտներ հանդիսանում են Վ.Սպիվակովի կրթական ֆոնդի թոշակակիր: Այդ աշակերտները համերգներով հանդես են եկել Մոսկվայում`Զարա Դոլուխանովայի և Սանկտ-Պետերբուրգում Ելենա Օբրազցովայի հոբելյանական համերգներին, Լոնդոնում, Հունաստանում և այլն:
Դպրոցը եղել և մնում է հավատարիմ իր ավանդույթներին և շարունակում է ակտիվ ուսուցողական և համերգային գործունեությունը:
2008 թվականի հոկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ դպրոցի 35 ամյակին նվիրված համերգ:
2011 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական երեկո նվիրված Կարինե Առաքելյանի 40 տարվա գործունեությանը: Համերգին մասնակցում էին Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի շրջանավարտները, մեծ և փոքր երգչախմբերը: Պրոֆ. Կարինե Առաքելյանի ղեկավարությամբ: