Մեր պատմությունը
Դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին:
Դպոոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:
Դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու համար:
Այս տիպի դպրոցը միակն է ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Դպրոցը տեղակայված է Ալ. Սպենդիարյանի անվ. թիվ 1 երաժշժտական դպրոցի շենքում:
Աշակերտներին բացի վոկալ առարկայից դասավանդվում են նաև հետևյալ մասնագիտական առարկաները` դաշնամուր, տեսական առարկաներ,խմբավարություն, երգչախումբ:
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոփոխման շրջանում (մուտացիա) գտնվող աշակերտները` հիմնականում տղաները:
Դպրոցում գործում է երկու երգչախումբ` փոքր 1-3-րդ դասարաններ, մեծ 4-10-րդ դասարաններ:
Դպրոցը իր գործունեության ընթացքում տվել է 650 շրջանավարտ, որից 320-ը շարունակել են ուսումը երաժշտական միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում (երաժշտական ուսումնարաններում, կոնսերվատորիայում և մանկավարժական պետական համալսարանում):
Դպրոցը միշտ գտնվել է երաժշտական հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա վկայություննեն բազմաթիվ հոդվածները Հայաստանի և նախկին ՍՍՍՀ մամուլում:
Մեր շրջանավարտներից 7-ը ներկայիս դրությամբ հանդիսանում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ:
Դպրոցում կատարվում է նաև մեթոդական աշխատանք: Լույս են տեսել մի շարք մեթոդական աշխատություններ` պրոֆ. Կ.Կ. Շահնազարյանի "Մանկական ձայնի պահպանում" և "Կոմիտասի 10 պատգամները պրոֆեսիոնալ երգիչների համար", պրոֆ. Վ. Հարությունյանի "Վոկալիզները", Հայաստանի վաստ.արտ. Ս.Ա. Թալանթարյանի "ստեղծագործությունների ծրագիրը ըստ դասարանների":